Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժամը 10:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 20 քաղաքացի. ոստիկանություն

Քաղաքականություն
4.jp2huuh

Այսօր ապրիլի 19-ին, 10:00-ի դրությամբ ոստիկանության տարբեր բաժանմունքներ բերման է ենթարկվել 20 քաղաքացի: Այս մասին  հայտնեցին ոստիկանությունից: Հիմնականում մարդկանց բերման են ենթարկել կառավարության 3-րդ շենքի մոտից, երբ ցուցարարները փորձել են փակել շենքի մուտքերը: Ոստիկանները շղթա են կազմել եւ ազատել շենքի մուտքերը: Նշենք, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այսօր պետք է շրջափակեն նաեւ կառավարության եւ այլ կառավարական շենքեր: Այսօր Սերժ Սարգսյանի գլխավորությամբ կառավարության առաջին նիստի օրն է: