A
A
54 հոգի կասկածվում է հանցագործություն կատարելու մեջ
«Քայլ արա» եւ «Մերժիր Սերժին» նախաձեռնությունների ակցիայի ժամանակ ժամը 16.00-ի դրությամբ 84 անձ է բերման ենթարկվել ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ: Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը տեղեկացրեց, որ 30 անձի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ եւ նրանք ազատ են արձակվել: Իսկ 54 անձինք հանցագործություն կատարելու կասկածանքով ներկայացվել են Քննչական կոմիտե: