Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միացեք, միացեք», «դասադուլ». ցուցարարները ԵՊՀ-ում են (տեսանյութ)

Քաղաքականություն
hamalsaran

Նիկոլ Փաշինյանն ակցիայի մասնակիցների հետ ԵՊՀ-ում է։ «Միացեք, միացեք», «Դասադուլ», Ազատ, անկախ, ուսանող»  վանկարկումներով ցուցարարներն ուսանողներին կոչ են անում միանալ իրենց։ Նիկոլ  Փաշինյանը բացատրեց, թե ինչու են ԵՊՀ-ում. «ԵՊՀ-ն պետք է լինի ՀՀ քաղաքացիների և ուսանողների ազատության սիմվոլը։ Այս ընթացքում մենք բազմաթիվ զանգեր ենք ստանում տարբեր  ուսումնական հաստատություններից, թե ուսանողների առաջ դռները փակվել են և նրանք չեն կարողանում դուրս գալ։ Սա մեծագույն խայտառակություն է, երբ ուսումնական հաստատության դռները փակվում են չափահաս մարդկանց առաջ:  Սա Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի ստեղծած ստահոդ պետության կարևորագույն սիմվոլներից մեկն է, և կոչ ենք անում բոլոր բուհերի ռեկտորներին, ԿԳՆ-ին՝ վերջ տալ այդ պրակտիկային։ «ԵՊՀ դռները բաց են մեզ համար և մենք ողջունում ենք դա։ Այն օրը Մանկավարժական համալսարանում էլ  չփակեցին դռները, և մենք այդ որոշումը  ողջունում ենք, որովհետև սա քաղաքակիրթ շարժում է, որ չի առաջնորդվում բռնությամբ, այլ գաղափարներով եւ ՀՀ շահերով»։