Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մետրոն շարունակում է «Բաղրամյան»-ում կանգառ չկատարել

Հասարակություն
metro

Մետրոյի գնացքները «Բաղրամյան» կայարանում  արդեն 3 օր է կանգառներ չեն կատարում: Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի փոխտնօրեն Գեւորգ Ավետիսյանն «Ա1+»-ին տեղեկացրեց, որ «Բաղրամյան» կայարանի շարժասանդուղքների մեքենասարքերում առաջացած տեխնիկական կարգավորման աշխատանքները դեռ չեն ավարտվել:  Իսկ թե երբ կավարտվեն, դեռ պարզ չէ: Նա հերքեց այն լուրերը, թե «Բաղրամյան» կայարանում գնացքների չկայանալը կապված է վերջին օրերին Երեւանում տեղի ունեցող քաղաքացիական անհնազանդության ակցիաների հետ:  «Պարզապես զուգադիպություն է»,- ասաց նա՝ ավելացնելով, որ աշխատանքները կապված են ուղեւորների անվտանգության հետ: Նրանք էլ ըմբռնումով են մոտենում իրավիճակին: