Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այլևս հնարավոր չէ դիմանալ Սերժ Սարգսյանին» (տեսանյութ)

Հասարակություն
usanox

Դասադուլ հայտարարելով՝ ուսանողները միացան քաղաքացիական անհնազանության շարժմանը։ Նրանք  ոչ միայն միացել են «Իմ քայլը. Մերժի՛ր Սերժին»  շարժման  կոնկրետ գործողություններին, այլեւ՝ ինքնակազմակերպվում են, խմբերով ակցիաներ անում և փողոցներ փակում։ Ուսանողներից յուրաքանչյուրն իր  պատճառներն ունի  գալու  Ֆրանսիայի հրապարակ կամ մասնակցելու  քաղաքի  տարբեր   հատվածներում բողոքի ակցիաներին։  Նրանց հատկապես զայրացնում է , որ Սերժ Սարգսյանը դրժում է սահմանադրական բարեփոխումների ժամանակ արած խոստումը։ Երիտասարդները ընդգծում են, որ  անկատար՝ քաղաքական  համակարգը, երկրի տնտեսական  անմխիթար վիճակը  անմիջական հետք են  թողնում  իրենց կրթության վրա։  «Ուսանողը պիտի լինի քաղաքական, բայց ոչ կուսակցական։ Իմ համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը նախկին նախագահ Սերժ Սարգսյանն է ու իր գործունեությունը անմիջական ազդեցություն ունի իմ համալսարանի՝ ԵՊՀ-ի զարգացման վրա, իր իշխանության կուսակցությունը ազդում է իմ երկրի ու իմ համալսարանի վրա, դա տեսնում է ցանկացած ուսանող, իր  իշխանության արդյունքում արտագաղթը ահռելի թվերի է հասել, էլ չասած՝ համալսարանի հանրապետականացումը»,- նշում է ուսանողուհի Աննա Ռաֆյանը։