A
A
Ազգային հերոսը, որը դեռ արձան չունի (տեսանյութ)
Այսօր քաղաքական և պետական գործիչ, ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար, ՀՀ Ազգային ժողովի նախագահ, ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է: Կարեն Դեմիրճյանը կդառնար 86 տարեկան: Նրա կյանքի թելը ընդհատվեց 1999թ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության հետեւանքով։ Մեծ արժեքները հեռվից՝ տարիներ անց են գնահատվում, եւ պետական ականավոր գործիչ Կարեն Դեմիրճյանի լիարժեք գնահատականը դեռ առջեւում է, - մի առիթով ասել է նրա այրին՝ Ռիմա Դեմիրճյանը։ Ու չնայած 18 տարուց ավելի է քննարկվում է նրա արձանը Երեւանում տեղադրելու հարցը, բայց այն դեռեւս չկա։ Ի դեպ, Կարեն Դեմիրճյանն աշխարհում երեւի միակ ազգային հերոսն է, որը իր երկրում արձան չունի: Առաջարկում ենք դիտել նրա մասին պատմող ֆիլմը: