Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Live. Պատգամավորները հարցեր են ուղղում Սերժ Սարգսյանին (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled7-2

ԱԺ հատուկ նիստին այսօր ՀՀ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի ընտրության հարցի քննարկմանը, նրան հարց ուղղելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը, անդրադարձավ ազգային անվտանգությանը եւ Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությանը. «Որն է եղել ապրիլյան պատերազմի դասերը»։ Ի պատասխան Սերժ Սարգսյանն ասաց. «Դաս առաջին պետք է համարենք այն, որ երբեք հույս չպետք է փայփայենք, որ երբեւէ Ադրբեջանը թողնելու իր ուխտադրուժ խոստումը, թե ուժի միջոցով չի լուծելու հակամարտությունը։ Մյուս դասն այն է, ու ամենամեծ ուշադրությունը պետք է դարձնենք մեր զինված ուժերի սպառազինությանը, սեփականն արտադրելու եւ հայկական զինվորի, սպայի ոգին բարձր պահելու համար ու նրանց վստահությունը ամրապնդելու համար»: Ի դեպ, այդ պահին նիստերի դահլիճ մտան Ելք խմբակցության պատգամավորներ Մանե Թանդիլյանն ու Էդմոն Մարուքյանը։ Իսկ Արտակ Զեյնալյանն արդեն հերթագրվել է` Սերժ Սարգսյանին հարց տալու համար։