Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Live. Փաշինյան. Ես հայտարարում եմ «թավշյա» հեղափոխության մեկնարկը. թարմացվող (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled-14

12.28 Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող ընդդիմության հանրահավաքը: Այն բազմամարդ է: Հարթակում «Քաղաքացիական կուսակցության» «Իմ քայլը» նախաձեռնության անդամ Նիկոլ Փաշինյանն է: Նա հայտարարել է, որ Հայաստանում հեղափոխական իրավիճակ է: «Ես հայտարարում եմ Հայաստանում ոչ բռնի, «թավշյա» հեղափոխության մեկնարկը», - ասում է Փաշինյանը: ՀՀ հպարտ քաղաքացինե՛ր, ԱԺ-ում արդեն սկսվել է այս խամաճիկային նիստը, իսկ տարբեր քաղաքներում զանգվածային ցույցեր են, ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Ֆրանսիայի հրապարակում: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երթով կշարժվեն եւ գործողություններ կանեն պարալիզացնելու կառավարական շենքերի գործունեությունը: «Եթե հաջողվեց շենք ներս մտնել, ապա ներսում նստացույց կանենք, հակառակ դեպքում՝ նստացույցը կանենք դրսում: Մեր պայքարը բաց ձեռքերի պայքար է, մենք պետք է բացառենք բռնի ուժը»: 11.54 Հավաքի մասնակիցները Ֆրանսիայի հրապարակում են։ Տիրում է հարաբերական անդորր։ Ցույցի մասնակիցները սպասում են Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ նախատեսված է ժամը 12.00-ին։ Նշենք, որ ճիշտ նույն ժամին ԱԺ հատուկ նիստում կսկսվի Հայաստանի վարչապետի ընտրության հարցի քննարկումը։ 10.42 Այս պահին ակցիայի մասնակիցները «միացեք» վանկարկումով քայլում են Տիգրան Մեծ պողոտայով։ Իդեպ մասնակիցների թիվը գնալով ավելանում է։ Ավտոմեքենաները մխրճվում են ցուցարարների մեջ 10.17 Նիկոլ Փաշինյանի կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցները փակել են մայրաքաղաքի փողոցները: Նրանցից մի խումբն այս պահին Նարդոսի փողոցում է։ Ոստիկանական ուժեր են նրանց ուղեկցում։ Ակցիայի մասնակիցները երբեմն բախվում են ավտոմեքենայով ցույցի մասնակիցների վրա քշող վարորդների։ Վանկարկումը նույնն է՝ «Քայլ արա մերժիր Սերժին»։ Քաշքշուկ՝ Հալաբյան փողոցում Ցուցարարների մի մեծ խումբ էլ քայլում է Հալաբյան փողոցով։ Այս պահին քաշքշուկ է ոստիկանների և ցուցարարների միջև: Ցուցարարները փողոց էին փակել: Ոստիկանները հեռացնում են նրանց փողոցից: Այնտեղ էր նաև ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության պատգամավոր Գեորգ Գորգիսյանը: Նա չպարզաբանեց, թե ինչպես է այնտեղ հայտնվել, չմեկնաբանեց  նաև ոստիկանների գործողությունները: Լրագրողի հարցին, թե գնալո՞ւ է արդյոք ԱԺ քվեարկության, նա պատասխանեց՝ հավանաբար այո: