Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Live. Միջադեպ Հերացի փողոցում (տեսանյութ)

Քաղաքականություն
pol

Սկսվել է երթ Երեւանի կենտրոնով։ Նիկոլ Փաշինյանը եկավ Հերացի Կարմիր բերտավորներն այս պահին հեռացնում են քաղաքացիներին Հերացու փողոցից։  Քաղաքացիները ճեղքեցին պատը՝ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ։ «Մյուս անգամ չփորձեք դռները փակել»  Երևանի պետական բժշկական համալսարանի հենակետային քոլեջի դռները փակ էին։ Նիկոլ Փաշինյանը, որը ցուցարարների հետ գնում էր ուսանողների մոտ Հերացի փողոց,  նկատեց, որ  ուսանողներին թույլ չեն տալիս դուրս գալ փողոց։ Ցուցարարները ներխուժեցին  Երևանի պետական բժշկական համալսարանի հենակետային քոլեջ։  «Կոչ այս հաստատության տնօրինությանը՝ մյուս անգամ չփորձեք դռները փակել երեխեքի վրա», - ասաց Փաշինյանն ու լքեց քոլեջի տարածքը։ Միջադեպ Քիչ առաջ Կորյուն-Հերացի փողոցների խաչմերուկում բախում տեղի ունեցավ ցուցարարների և 62SS465 պետհամարանիշով մեքենայի վարորդի միջև։ Վարորդն ու ուղևորները հարձակվեցին ուսանողների վրա, հարվածներ հասցրեցին նրանց և ճեղքելով ուսանողական պատը նստեցին մեքենան և հեռացան։ Ոստիկանները չմիջամտեցին «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը ոստիկաններին մեղադրեց անգործության մեջ։ Ավելի ուշ պարզվեց, որ ակտիվիստներին հարվածողը Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրն է: Նա ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թինազորի պետ Արշակ Հակոբյանի փեսան է: Նիկոլ Փաշինյանն ուզում է գնալ իր գործի տեղը «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը  հայտարարեց, որ այս պահին փակ են Բաղրամյան պողոտան, Արշակունյաց պողոտան, Ազատության պողոտան, Ամիրյան փողոցը։ Երթեւեկությունը կաթվածահար է։  Նա նշեց, որ իրենց նպատակը ԱԺ շենք հասնելը։ «Էլ չեմ ասում, որ  գործիս  տեղն է»,- ասաց նա։ Այս պահին ոստիկանական պատնեշ է Սահմանադրական դատարանի մոտ։   «Մենք ամեն ինչ պետք է անենք, որ ԱԺ հատուկ նիստ տեղի չունենա»,- նշեց նա։  Հիշեցնենք, որ վաղը նախատեսվում է ԱԺ հատուկ նիստում Սերժ Սարգսյանին ընտրել վարչապետ,որը կունենա ավելի շատ լիազորություններ, քան  Նախագահը։ Թող 400 հոգու բերման ենթարկեն Դասադուլ հայտարարած ուսանողները շարժվում են դեպի Աբովյան պուրակ։ Նրանք կանգնեցնում են մեքենաները՝  առաջարկելով միանալ իրենց։     Երթեւեկությունը կաթվածահար է։ Անընդհատ վիճաբանություն է տեղի ունենում  ուսանողների եւ վարորդների միջեւ։ Ուսանողները աղբարկղերով փակում են ճանապարհը։ Քաղաքացիները կակաչներ են նվիրում ոստիկաններին՝ առաջարկելով միանալ իրենց։   «Մեզ միանո՞ւմ եք»,- դիմում են ոստիկաններին ուսանողները՝ երբ նրանք առաջարկում են բացել ճանապարհը։  Ըստ ուսանողների՝ իրենք իրականացնում են իրենց սահմանադրական իրավունքը. եւ եթե խախտում են արել, թող 400 հոգուն բերման ենթարկեն։ Ոստիկանները ստիպում են  վարորդներին լքել տարածքը, նույնիսկ երբ ուսանողները կանգնած են մեքենայի դիմացը։ Ուսանողներին միացել է դերասան Հայկ Մարությանը՝ Կարգին Հայկոն։     Ակցիան տեղափոխվում է Բաղրամյան պողոտա Բաղրամյան պողոտայում, Սահմանադրական դատարանի մոտ ոստիկաններն արգելապատնեշներ են տեղադրել` փակելով փողոցը և ցուցարարներին թույլ չտալով բարձրանալ Բաղրամյանով դեպի վեր։ Մինչ այդ, սակայն, «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» նախաձեռնության հեղինակ Նիկոլ Փաշինյանը, Բաղրամյան պողոտայով վազելով, փորձում էր հասնել ավելի վերին հատվածներին` ակցիայի մասնակիցներին կոչ անելով հետևել իրեն։ Այս պահին ցուցարարները փակել են Բաղրամյան պողոտան, Մոսկովյան և Աբովյան փողոցները։