Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանում նախագահի ընտրություններն անցել են բազմաթիվ խախտումներով. ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ

Քաղաքականություն
Adrbejan

Միջազգային դիտորդներն ամփոփելով Ադրբեջանում կայացած նախագահի արտահերթ  ընտրությունների նախնական արդյունքները՝  հանդես են եկել եզրափակիչ հայտարարությամբ: Հայտարարության համաձայն, Ադրբեջանում նախագահական ընտրությունները անցկացվել են հիմնարար իրավունքների և ազատությունների ապահովումը  խոչընդոտող օրենքների պայմաններում, իսկ հիմնարար իրավունքներն ու ազատությունները ժողովրդավարական ընտրությունների նախապայմաններն են: Բազմակարծության բացակայության պայմաններում մյուս թեկնածուները փաստացի  զերծ են մնացել գործող նախագահին քննադատելուց,  միջազգային դիտորդները սակայն կարողացել են ազատ աշխատել նախընտրական շրջանում: Ընտրությունների օրը դիտորդներն արձանագրել են որոշ պարտադիր ընթացակարգերի համատարած անտեսում, թափանցիկության բացակայություն և բազմաթիվ այլ խախտումներ, այդ թվում՝ լցոնումներ: Նախագահական ընտրությունների նախնական արդյունքներով հաղթել է Իլհամ Ալիևը՝ ստանալով ձայների 86 տոկոսը: