A
A
Մայիսի 1-ի կապակցությամբ ՀՀ քաղաքացիները 4 օր կհանգստանան
Այսօր Կառավարության նիստում կքննարկվի 2018 թվականի ապրիլի 30-ի աշխատանքային օրը 2018 թվականի մայիսի 5` շաբաթ օրը տեղափոխելու նախագիծը։ Ըստ նախագծի՝ 2018 թվականի ապրիլի 30-ի աշխատանքային օրը տեղափոխելը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին մայիսի 1-ի տոներին հանգստանալ 4 օր: ՀՀ կառավարության սույն որոշման նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածից: