Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկնարկում հաղթեց միայն ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Սարգսյանը

Սպորտ
a1chess-woman

Վիսոկե Տատրի քաղաքում անկցավող շախմատի կանանց Եվրոպայի անհատական 19-րդ առաջնության մեկնարկն այնքան էլ հաջող չէր Հայաստանի ներկայացուցիչների համար:   Մեր առաջատար շախմատիստուհիները՝ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը եւ Մարիա Կուրսովան ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները: Հատկապես մեծ դժվարությամբ կես միավոր վաստակեց վերջինը, ով մոտ յոթ ժամ պայքարից հետո միայն շվեդացի գորսմայստեր Պիա Կրամլինգին ստիպեց հաշտություն կնքել:   Առաջին տուրում միավորը կիսեց նաեւ Սիրանուշ Ղուկասյանը: Իսկ ահա Հայաստանի նախկին չեմպիոն Մարիա Գեւորգյանը իր հնարավորություններից ցածր հանդես եկավ եւ անսպասելի պարտություն կրեց:   Առաջնությունը հաղթանակով մեկնարկեց միայն ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Սարգսյանը, որը սպիտակներով պարտության մատնեց լեհ գրոսմայստեր Մոնիկա Սոչկոյին:   Այսօր տեղի կունենա 2-րդ տուրը: Համակարգիչը մերոնց համար մրցակիցներ է բաժին հանել հետեւյալ շախմատիստուհիներին. Դարյա Վոյտ (Ռուսաստան) – Աննա Սարգսյան Մարիա Կուրսովա – Թրան Հոն Թան (Հունգարիա) Էլինա Դանիելյան – Միրանդա Միկաձե (Վրաստան) Սիրանուշ Ղուկասյան – Լիլիթ Մկրտչյան Մարիա Պալմա (Իտալիա) – Մարիա Գեւորգյան   Նշենք, որ այս առաջնությունում բացի մեդալներից խաղարկվում են նաեւ նոկաուտ մրցակարգով անցկացվող աշխարհի կանանց առաջնության 14 ուղեգրեր: