Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում». ցուցահանդես-տոնավաճառ

Հասարակություն
1-2

Ապրիլի 4-ին ՝ մայրության և գեղեցկության տոնի առթիվ ՀՀ սփյուռքի նախարարության, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի և «Հայկական կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի նախաձեռնությամբ, Եվրամիության ֆինանսավորմամբ, Կարիտաս Ավստրիայի և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Կարապի լճին հարող տարածքում բացվեց «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ավանդական դարձած բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը: Այն կգործի ապրիլի 4-ին և 5-ին, ժամը՝ 10:00-19:00-ը: Ցուցահանդես-տոնավաճառի բացմանը ներկա էին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթը, ծրագրերի բաժնի պատասխանատու Նվեր Սարգսյանը, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» և «Հայկական կարիտաս» բարեսիրական ՀԿ –ների ներկայացուցիչները: Կարևորելով բարեգործական ցուցահանդեսների կազմակերպումը՝ Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը նշեց, որ տարեցտարի ավելանում է մասնակիցների թիվը, հարստանում է տեսականին, և «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ավանդական դարձած բարեգործական ցուցահանդես-տոնավաճառները դառնում են մեր հայրենակիցների ինտեգրման խորհրդանիշ: