Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աղջիկը երազում է հայտնի ֆուտբոլիստ դառնալ, իսկ մայրը` տուն ունենալ (տեսանյութ)

Հասարակություն
29683952_10209503305899176_6263563970083937910_n

«Շիրակ կենտրոնը» 1988-ի երկրաշարժի 30-րդ տարելիցին ընդառաջ նախաձեռնել է «Հրաշքները տնակներում» ծրագիրը` Գյումրու տնակաբնակ շնորհալի պատանիների ու նրանց ընտանիքների ապրելակերպի մասին: Նշված նախաձեռնության շրջանակում այսօր ներկայացնում ենք աղջիկների «Գյումրի» ֆուտբոլային թիմի առաջատար խաղացող Օքսանայի և նրա ընտանիքի ապրելակերպի մասին պատմող տեսանյութ: Նրանք երկուսով՝ մայր ու աղջիկ, բնակվում են Գյումրու ծայրամասերից մեկում, Ախուրյան գետի ափին, կիսախարխուլ դոմիկում: Մայրը հազարավոր այլ գյումրեցիների նման մշտական աշխատանք չունի: Հիմնականում ամռան ամիսներին աշխատում է մոտակա անասնապահների մոտ: Նրանք տնակը տեղադրել են գետափնյա սարալանջին, ապա աղյուսապատել են, սակայն այդ տարածքներում մշտական սողանքների պատճառով տնակի պատերին խորը ճաքեր են առաջացել, և դրանք ամեն պահ հնարավոր է փլվեն: Օքսանան «Թռչունյան տուն» հատուկ խնամքի կենտրոնի սան է և երազում է հայտնի ֆուտբոլիստ դառնալու մասին, իսկ մայրը, բնականաբար, տուն ունենալու: Շիրակ կենտրոն