A
A
ԻմՔայլը օր 5-րդ. Վանաձորից գնում ենք Ազատության հրապարակ (տեսանյութ)
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմն այս պահին Վանաձորից քայլում է դեպի Ազատության հրապարակ։ Ապրիլի 2-ին մեկնարկած քայլարշավը ՔՊ-ականները ծրագրում են ավարտել ապրիլի 13-ին՝ Ազատության հրապարակում։ ՔՊ կուսակցության թիմակիցները կոչ են անում միանալ իրենց երթին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա անպայման մասնակցել Ապրիլի 13-ին, ժամը 18.30-ին Ազատության հրապարակում նախատեսված հանրահավաքին։ Նիկոլ Փաշինյանը խոստանում է գնալ մինչև վերջ, միայն թե ժողովուրդը աջակցի իրեն և գա հանրահավաքի։