Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հիմա հողեր շռայլելու իրավունք չունենք (տեսանյութ)

Քաղաքականություն
poxgndapet

Որեւէ մեկը չի կարող բացառել, որ Ադրբեջանը մի օր նորից կկրկնի 2016թ ապրիլյան սադրանքը։  « Այս անգամ համոզված եմ, որ այս անգամ նրանք էլ ավելի ուժեղ եւ էլ ավելի հզոր հակահարված են ստանալու եւ ոչ միայն նրանց հետ ենք մղելու, այլ այս անգամ փորձելու ենք  հասնել վերջակետին, որ իրոք պատերազմն ավարտվելու է: Վերջակետը Քուռ գետն է»,- ասում փոխգնդապետ Ռոմիկ Մխիթարյանը: Բայց սա, ըստ բանախոսների, չի նշանակում,  որ այսօր հաստատված խաղաղություն է։  Պարզապես հրադադար է, քանի  դեռ չկա խաղաղության համաձայնագիր։ «Ապրիլյանից հետո, մինչեւ ապրիլյանն էլ մենք պատերազմի մեջ ենք: Դա եղավ ընդամենը մի գործողություն թշմանու կողմից, հարձակման փորձ, զինադադարի խախտման: Մինչ դա էլ, դիպուկահարների պատերազմի ժամանակաշրջան  հայտարարվեց, որպեսզի ավելի խորքերը գային եւ ավելի մեծ տարածքներ վերցնեին»,- ասում է գնդապետ, «Տիգրան Մեծ» ռազմամարզական հատուկ  վարժարանի հիմնադիր- տնօրեն Կորյուն Ղումաշյանը: 2016թ.  այս օրերին  հայկական կողմն ունեցավ  100 մարդկային կորուստ, ինչպես նաեւ կորցրեց 800  հա տարածք: Շատերի կարծիքով՝  կորուստների հիմնական պատճառն այն էր, որ օգնությունը զինվորին ուշացավ։ «Եթե այդ պահին օգնություն լիներ, ավելի շատ զոհեր կունենայինք: Ռմբակոծության ժամանակ որեւէ շարժ իրավունք չունեն անելու, մինչեւ չի դադարում ռմբակոծությունը, գործը չի հասնում տեխնիկային»,- ավելացնում է ազատամարտիկը:   Կորցրած Լելե- Թեփեն  Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը համարել է ոչ ռազմավարական նշանակության տարածք: «Այսօրվա դրությամբ, մեզ համար ամեն մի թիզ հողը ունի ռազմավարական նշանակություն, որտեղ պոստ է դրված, ռազմավարական նշանակություն ունի, ես այս կարծիքին եմ:  Լելե-Թեփեն բավականին հետաքրքիր բարձունք էր, որն իր ափի մեջ էր պահում Հորադիս քաղաքը, ոչ միայն հարակից դիրքերը, այլ ամբողջ Հորադիզ քաղաքը»,- ասում է Կորյուն Ղումաշյանը: