«Մեր պաշտպանությունը չի սկսվում ու ավարտվում Ղարաբաղում» Վիգեն Սարգսյան (տեսանյութ)
Երկու տարի առաջ ադրբեջանական կողմի հրահրած գործողությունների հետևանքով հայկական կողմը 100 զոհ ունեցավ, այդ թվում նաև խաղաղ բնակիչներ: Մարդկային կուրուստներից զատ հայկական կողմը տարածք էլ կորցրեց՝ 800 հեկտար: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը այցելեց եռաբլուր՝ հարգելու ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը: Հոգեհանգստյան կարգից հետո պաշտպանության նախարարը լրագրողների հետ զրուցելու ժամանակ գտավ. «Ապրիլյան դեպքերը ցավալի հետևանքներ ունեցան, երկիրը պաշտպանելու համար որևէ բանակ այլ տարբերակ ի հայտ չի բերել, զինվորական ծառայությունը միշտ կապված է վտանգի և զոհողության հետ, ցանկացած ռազմական գերեզմանատուն այցելելիս ցավի ու կորստի զգացում են ապրում»: Ըստ Վիգեն Սարգսյանի Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը չի սկսվում ու ավարտվում Արցախում. «Մենք չենք կարող հաշվարկել մեր ուժերը կոնկրետ գիծ պահելու համար, չեմ կարծում, որ որևէ պաշտպանության նախարար պետք է իրավունք ունենա հասարակության աչքերին նայելով ասելու, որ մենք ամեն ինչ արել ենք,ամեն ինչ փայլուն է»: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը նույնպես Եռաբլուրում էր, նա էլ շեշտեց, որ երկու տարիների ընթացքում մեծ աշխատանք է տարվել. «, կարող եմ փաստել, որ ապրիլյան պատերազմի առաջ քաշած խնդիրները լուծելու համար համապատասխան միջոցներ են ձեռնարկվել»: Լրագրողի այն հարցին, թե ՀՀ զինված ուժերը երբ են հետ գրավելու 800 հեկտար տարածքը Մովսես Հակոբյանը հստակ պատասխան է տալիս. «Երբ դրա անհրաժեշտությունը լինի»: