Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

16 տարի առաջ այս օրը «Ա1+»-ին զրկեցին եթերից (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
752876be66f5770b4a1601ce3db70996-472x265

2002թ ապրիլի 2-ին եթերազրկվեց «Ա1+»-ը հեռուստաընկերությունը, Հայաստանը մամուլի ազատության գնահատման սանդղակով հայտնվեց «ոչ ազատ» երկրների շարքում։ Գրիգոր Ամալյանն այլեւս չի գլխավորում Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը, բայց նրա անունը ընդմիշտ կապվեց «Ա1+»-ի եթերազրկման հետ։ «Շարմ»  ընկերությունը այդպես էլ չղեկավարեց այդ հաճախությունը, բայց նրանց անունը ընդմիշտ կապվեց «Ա1+»-ի եթերազրկման հետ։ Ինչպես եթերազրկվեց «Ա1+»-ը, ինչ եղավ հետո, կարելի է հիշել՝ նայելով անգամ արխիվային կադրերը՝ ՀՌԱՀ նիստ, բողոքի ակցիաներ, Եվրադատարանի վճիռ… Իսկ ահա մի քանի հարցեր դեռ հստակ պատասխաններ չեն ստացել ։ Ինչո՞ւ եթերազրկվեց եւ Ռոբերտ Քոչարյանին ինչո՞ւ էր այդքան խանգարում «Ա1+»-ը։ Կռահել, իհարկե, դժվար չէ, մեկնաբանել՝ առավելեւս։ Դիտեք մեզ, ճանաչեք Ձեզ. «Ա1+»-ի կարգախոսն անփոփոխ է։ Ստորեւ կարող եք դիտել արխիվային տեսանյութեր...