Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արսենալի» երկրպագուները մրցանակ հանձնեցին Հենրիխ Մխիթարյանին (տեսանյութ)

Սպորտ
a1mxitaryan-1.04.

Անգլիայի առաջնության «Արսենալ» - «Սթոք Սիթի» խաղից առաջ հաճելի իրադարձություն տեղի ունեցավ կապված Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ: Լոնդոնյան ակումբի երկրպագուները նրան հանձնեցին փետրվար ամսվա լավագույն խաղացողի մրցանակը, որին նա արժանացել էր հենց ֆուտբոլասերների հարցման արդյունքում: «Շատ ուրախ եմ հաղթանակի և ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչումը ստանալու համար: Շնորհակալ եմ բոլորիդ»,- գրել է Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում: Ինչ վերաբերում է այդ խաղում մեր ֆուտբոլիստի ցույց տված վիճակագրական ցուցանիշներին, ապա այն այնքան էլ տպավորիչ չէ: Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 14 րոպե: Այդ ժամանակում նա կատարել է 7 ճշգրիտ փոխանցում, մեկական օդային եւ սուր փոխանցում, մեկ հարված դարպասին: SofaScore կայքի մասնագետները նրա խաղը գնահատել են 6,8 բալով: Փոխարինման մտած ֆուտբոլիստների մեջ դա ամենացածր գնահատականն է: Հանդիպման լավագույն խաղացողներ են ճանաչվել Մեսութ Օզիլն ու Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, որոնք ստացել են 8,4 գնահատական: