A
A
«Արսենալը» հաղթեց «Սթոք Սիթիին», Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց խաղին
Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի խաղում Լոնդոնի «Արսենալը» սեփական դաշտում 3:0 հաշվով հաղթեց «Սթոք Սիթիին»:
Հանդիպման 75-րդ րոպեին Պիեր-Էմերիկ Օբամեյանգը 11մ հարվածով բացեց հաշիվը, իսկ տասը րոպե անց կրկնապատկեց այն: Խաղի նախավերջին րոպեին Ալեքսանդր Լյակազետը երկրորդ 11մ հարվածն իրացրեց:
«Արսենալի» կազմում հանդես եկող մեր ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ մտավ 76-րդ րոպեին՝ փոխարինելով Ջեկ Ուիլշերին:
Այս հաղթանակից հետո «Արսենալը» վաստակեց 51 միավոր եւ շարունակում է պայքարել չեմպիոնների լիգայի ուղեգիր տվող 4-րդ տեղի համար: «Սթոք Սիթին» կրեց 19-րդ պարտությունը եւ մնաց նախավերջին 19-րդ տեղում:
