Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զլատան Իբրահիմովիչը սկսեց Ամերիկայի «նվաճումը» (տեսանյութ)

Սպորտ
sport-zlatan-30.03.

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որը տեղափոխվել է ամերիկյան «Լոս-Անջելես Գելաքսի», վերջապես միացել է իր թիմին: Շվեդ ֆուտբոլիստն արդեն ժամանել է Լոս Անջելես: Նրա առաջին հանդիպումը տեղի երկրպագուների հետ անցել է բավական ջերմ մթնոլորտում: Զլատան Իբրահիմովիչը բաց չի թողել առիթը եւ մոտիկից շփվել է ֆուտբոլասերների հետ: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի նախկին թիմակիցն իր տեղափոխությունն այլ աշխարհամաս բացատրել է այսպես. «Ես նվաճել եմ Եվրոպան: Այժմ հերթը Ամերիկայինն է», - իրեն հատուկ հումորով ասել է շվեդացի հարձակվողը: Իսկ ահա Զլատան Իբրահիմովիչին վիրահատած բժիշկը՝ Ֆրեդի Ֆուն, ֆուտոլիստի այդ որոշումը կապել է այլ հանգամանքով. «Զլատանը ցանկանում էր նվաճել չեմպիոնների լիգայի գավաթը, բայց երբ «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց «Սեւիլյային» եւ դուրս մնաց մրցաշարից, նա գտավ, որ այլեւս իմաստ չունի կարիերան շարունակել թիմում: Դա միակ գավաթն է, որը չունի Զլատանը»,- ասել է 36-ամյա ֆուտբոլիստին բուժող բժիշկը: Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանն Twitter-ի իր էջում հաջողություն էր մաղթել իր նախկին թիմակցին: