Տարեցներն արժանացել են ուշադրության (տեսանյութ)
«Հայրենական ապրանք արտադրողների միությունը» «Արժանավայել ծերություն տարեցների շահերի պաշտպանություն» ՀԿ-ի հետ համատեղ այսօր կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված մայրության եւ գեղեցկության տոնին: Տարեցներին ողջունեցին եւ իրենց կատարումները նվիրեցին ՀԿ-ին կից երգչախումբը, «Վահագն» պարային համույթը եւ Մանկավարժական համալսարանի ժող. Գործիքների բաժնի ուսանողները: ՀԿ նախագահ Մարինե Բալյանի խոսքով, սա եւս մեկ առիթ է, որ տարեցներն անջատված չզգան հասարակությունից եւ չկորցնեն իրենց ինքնավստահությունը: ՀԿ-ի 150 տարեց շահառուների կազմում տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ են, ովքեր կենտրոնում ապահովում են իրենց զբաղվածությունը: «Օտար լեզուների ուսուցում ենք անցկացնում՝ 5 լեզվով, շաբաթական 1 անգամ, որի նպատակը ոչ միայն լեզուների ուսուցումն է , այլ հիշողության ամրապնդումը: Շուտով կբացվի նաեւ համակարգչային սրահ: Կենտրոնում տարեցների համար իրականացվում է նաեւ բժշկական եւ իրավաբանական խորհրդատվություն».- ասում է «Արժանավայել ծերություն տարեցների շահերի պաշտպանություն» ՀԿ նախագահ Մարինե Բալյանը: