Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի շախմատիստները միայն ուղեգրեր նվաճեցին Եվրոպայի առաջնությունում

Սպորտ
sport-evrochess-1

Բաթումում ավարտվեց տղամարդկանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունունը: Այսօր կայացած վերջին տուրում մեդալների համար պայքարող մեր երեք շախմատիստները՝ Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը եւ Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները եւ վաստակեցին 7,5-ական միավոր: Նրանք ի վերջո բաժանեցին 9-32-րդ տեղերը: Եվրոպայի չեմպիոն հռչակվեց խորվաթ Իվան Սարիչը, որը 11 հնարավորից վաստակեց 8,5 միավոր եւ առաջ անցավ բոլոր մրցակիցներից: Մրցանակային 2-3-րդ տեղերը զբաղեցրին լեհացի Ռադոսլավ Վոյտաշեկը եւ ռուսաստանցի Սանան Սյուգիրովը: Ինչպես հայտնի է, առաջնությունում խաղարկվեցին նաեւ շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 23 ուղեգրերը: Մեր շախմատիստներից այդ իրավունքը նվաճեցին Ռոբերտ Հովհաննիսյանն ու Արման Փաշիկյանը, որոնք լրացուցիչ գործակիցներով զբաղեցրին համապատասխանաբար 16-րդ եւ 21-րդ տեղերը: Իսկ ահա Հրանտ Մելքումյանն առաջնությունն ավարտեց 25-րդ հորիզոնականում եւ դուրս մնաց այդ ցուցակից: