Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի 3 բռնցքամարտիկ կպայքարեն Եվրոպայի չեմպիոնության համար

Սպորտ
sport-boks-28.03.

Ռումինիայի Տարգու Ջիու քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական (մինչեւ 22 տարեկաններ) առաջնությունում Հայաստանի յոթ ներկայացուցիչներից մեդալների համար պայքարը կշարունակեն երեք հոգի: 1/8 եզրափակիչ մտած մեր հինգ բռնցքամարտիկներից  Համբարձում Հակոբյանն ու Գուրգեն Մադոյանը պարտվեցին եւ դուրս մնացին պայքարից, իսկ Էրիկ Պետրոսյանը, Հրայր Շահվերդյանն ու Նարեկ Մանասյանը հաղթանակ տարան եւ մտան քառորդ եզրափակիչ: Նրանք կշարունակեն պայքարը Եվրոպայի մեդալների համար: Հայաստանի բռնցքամարտիկների մասնակցությամբ մարտերը. 56 կգ`Էրիկ Պետրոսյան - Ֆիլիպ Մեսարոշ, Սլովակիա`4:0 60 կգ՝ Հրայր Շահվերդյան - Անդրեյ Ուդուբասա, Ռումինիա`5:0 69 կգ՝ Գուրգեն Մադոյան – Նաբիլ Մեսաուդի, Բելգիա՝ 1:3 75 կգ՝ Համբարձում Հակոբյան - Գաբրիել Դոսան, Իռլանդիա`1:4 91 կգ` Նարեկ Մանասյան – Իլյա Կուլինենկա, Բելառուս`5:0:   Քառորդ եզրափակիչ փուլի մրցամարտերը. 56 կգ` Էրիկ Պետրոսյան - Խոսե Կիլես Բրոտոնս, Իսպանիա 60 կգ` Հրայր Շահավերդյան - Դորին Բուկսա, Մոլդովա, 91 կգ` Նարեկ Մանասյան – Լուսիան-Ֆելիքս Կունե, Գերմանիա Այս փուլի մարտերը կկայանան մարտի 29-ին: