Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ուեսլի Սոյի հետ

Կարևոր լուրեր Սպորտ
sport-chess-aronyan-2

Հայաստանի շախմատիստ Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց շախմատի հավակնորդների մրցաշարի վերջին 14-րդ տուրի պարտիայում: Նա սպիտակներով մրցեց ամերիկացի Ուսլի Սոյի հետ եւ արդեն 17-րդ քայլին հաշտություն կնքեց: Այդպիսով, Լեւոն Արոնյանը 14 հնարավորից վաստակելով 4,5 միավոր, զբաղեցրեց վերջին՝ 8-րդ տեղը: Աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների հաջորդ մրցաշարը տեղի կունենա 2020 թվականին: Արդյո՞ք Լեւոն Արոնյանին երկու տարի անց կհաջողվի կրկին անգամ պայքար մղել շախմատային թագի համար, պարզ կդառնա 2019 թվականի վերջին, երբ կորոշվեն աշխարհի չեմպիոնի կոչման 8 նոր հավակնորդները: