A
A
Ուղիղ. Լեւոն Արոնյան – Ուեսլի Սո. դուռը շրխկացնելու վերջին շանսը (տեսանյութ)
Բեռլինում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարում այսօր տեղի կունենան վերջին՝ 14-րդ տուրի պարտիաները: Հայաստանի շախմատիստ Լեւոն Արոնյանը, որը 4 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը, սպիտակներով կմրցի իրենից առաջ գտնվող Ուեսլի Սոյի հետ, որը 5,5 միավոր ունի: Կողմերի միջեւ կայացած առաջին պարտիայում հաղթանակ է տարել ամերիկացի գրոսմայստերը: Այնպես որ, Լեւոն Արոնյանը պետք է պայքարի միմիայն ռեւանշի հասնելու համար: Լեւոն Արոնյան – Ուեսլի Սո պարտիան կմեկնարկի ժամը 17:00-ին, որի ընթացքին շախմատասերները կարող են հետեւել նաեւ մեր կայքէջում: