Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Դմիտրի Մեդվեդևին

Պաշտոնական
karen-karapetyan.jpg4_

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ Կեմերովոյում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ:  Ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է. \ «Խորապես ցնցված եմ Կեմերովոյում տեղի ունեցած հրդեհի լուրից, որը մարդկանց մահվան պատճառ է դարձել:  Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում: Ողբերգական այս ծանր պահին խնդրում եմ կարեկցանքի և աջակցության խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին ու մերձավորներին, իսկ  բոլոր տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»: