A
A
Ջիբրալթարի ֆուտբոլիստները արդեն սովորել են հաղթել
Ֆուտբոլի Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակիցներից մեկը՝ Ջիբրալթարի ազգային թիմը, տարել է իր առաջին պաշտոնական հաղթանակը: Ջիբրալթարցի ֆուտբոլիստները ընկերական խաղում 1:0 հաշվով առավելության են հասել Լատվիայի ընտրանու նկատմամբ: Հանդիպման միակ գոլը վերջին րոպեին խփել է անգլիական «Նոթս Քաունթի» թիմի ֆուտբոլիստ Լիամ Ուոկերը: Ջիբրալթարի հավաքականը մինչ այդ ընկերական խաղում հաղթել էր Մալթայի ազգային թիմին, սակայն այն պաշտոնական չի համարվել, քանի որ այդ երկրի ֆեդերացիան դեռեւս չի եղել ՈՒԵՖԱ-ի անդամ: Հավելենք, որ Հայաստանի հավաքականը Ջիբրալթարի ընտրանու հետ առաջին խաղը կանցկացնի հոկտեմբերի 13-ին, Երեւանում: Պատասխան հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 16-ին, մրցակցի դաշտում: