A
A
Հայաստանի Մ-19 հավաքականը կրկնեց ազգային թիմի արդյունքը
Ֆուտբոլի Հայաստանի Մ-19 հավաքականն այսօր երկրորդ հանդիպումն անցկացրեց Դուբայում ընթացող միջազգային մրցաշարում: Մեր 19 տարեկան ֆուտբոլիստները ոչ-ոքի՝ 0:0 խաղացին Սաուդյան Արաբիայի այդ տարիքային ընտրանու հետ: Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի Մ-19 հավաքականը 0:4 հաշվով պարտվել է ԱՄԷ-ի թիմին: Հաջորդ խաղը տեղի կունենա մարտի 27-ին: Այդ օրը մեր թիմը ուժերը կչափի Տաջիկստանի Մ-19 ընտրանու հետ: