A
A
Քամին ավերածություններ է արել Վանաձորում և Սպիտակում (տեսանյութ)
Մարտի 24-ին, ժամը 10:26-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Խնձորուտ թաղամասի 5-րդ փողոցի տներից մեկի տան տանիքը քամուց վնասվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարկան ջոկատի օպերատիվ խմբերը:
Պարզվել է, որ տան տանիքը (մոտ 225 քմ մակերեսով) տեղաշարժվել է մոտ 4 մետր:
Փրկարարները կատարել են տանիքի ամրացման աշխատանքներ:
Տուժածներ չկան: