Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պղծված արձանը սպասում է հովանավորներին (տեսանյութ)

Հասարակություն
10384340_1058163967530862_3049413194607g368947_n

Չարենցավանի մոտ գտնվող «պարկած աղջկա» արձանը, որը մոտ երկու տարի առաջ վանդալների զոհ էր դարձել, այժմ պահեստավորված է և սպասում է վերանորոգվանը; Այս մասին ուղիղ եթերում  հայտարարեց ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Նրա խոսքով՝ թեև արձանը չի գտնվում  հուշարձաների պետական ցանկում, քանի որ պատկանում է  ուշ խորհրդային շրջանի, նախարարությունը զբաղվում է նրա ճակատագրով: Ըստ նախարարի՝ արձանի վերանորոգման համար հարկավոր է 40 միլիոն դրամ, սակայն բյուջեով այդ գումարը նախատեսված չէ; «Դիմել եմ մի քանի գործարարի: Ցավալի է, բայց դեռ ոչ մի արձագանք չկա: Դեռ չեմ հրապարակի, թե ում եմ դիմել: Հուսամ, որ միջոցներ կգտնվեն և արձանները կվերադարձվեն: Մենք ունենք մասնագետներ, որոնք կարող են վերականգնել այն, բայց չկան գումարներ», -ասել է Արմեն Ամիրյանը: