Վտանգավոր ուժգնության քամիներ՝ առաջիկա 2 օրերին (տեսանյութ)
Մարտի 24-ին և 25-ին հանրապետությունում սպասվում են ուժեղ քամիներ: Այսօր այս մասին տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: Ըստ նրա՝ Սև ծովի վրա այժմ կան շատ ցուրտ օդային հոսանքներ, որոնք կբախվեն մեր հանրապետությունում առկա տաք հոսանքներին, և ճակատային գոտին լինելու է Հայաստանը: Օդերևութաբանը հորդորում է ցուցաբերել զգոնություն, զգուշություն, քանի որ ուժգին քամու հետևանքով հնարավոր է շրջվեն ծառեր, գովազդային վահանակներ, պոկվեն էլեկտրալարեր, տանիքներ և այլն: Վաղը հանրապետություն կներթափանցեն նաև օդի տաք հոսանքներ Իրաքից, որի արդյունքում առաջիկա 2 օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով: Ամենատաք օդային ջերմաստիճանը կգրանցվի Սյունիքում, Արարատյան դաշտավայրում և Տավուշում: Ըստ պարոն Սուրենյանի՝ ապրիլին և մայիսին սպասվում են առատ տեղումներ, որոնք կմեղմեն հանրապետությունում առկա ջրային պաշարների սղությունը: