Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Յուրաքանչյուր հինգշաբթի  կազմակերպվում են բնակիչների ընդունելություններ

Պաշտոնական
0y01

Երևանցիներին հուզող խնդիրները քննարկելու և օրենքի սահմաններում դրանց լուծումներ տալու նպատակով յուրաքանչյուր հինգշաբթի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում շարունակվում է քաղաքացիների ընդունելությունը: Մարտի 22-ին կազմակերպված ընդունելությունների ընթացքում բարձրացված հարցերի գերակշիռ մասին տրվել են սպառիչ պատասխաններ և համապատասխան պարզաբանումներ: Քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերին վերապահված լիազորություններից դուրս հարցերի առնչությամբ քաղաքացիներն ուղղորդվել են իրավասու կառույցներ:   Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն