Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հա՜, բռնեց սպանեց, վամպիր ա Հայկազը». Սեյրան Սարոյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Seyran-SaroyanE

Ազգայի Ժողովի պատգամավոր Սեյրան Սարոյանը ուրախ է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի նոր պաշտոնի համար։ Վերջինս Սերժ Սարգսյանի 2018 թվականի մարտի 22-ի հրամանագրով նշանակվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի պետի տեղակալ։ «Տաշած քարը գետնին չի մնա։ Հայկազ Բաղմանյանն արժանի տղա ա, լավ անցյալ ունի։ Ամբողջ պատերազմով անցել ա, միշտ առաջին գծում ա էղել։ Դրա համար ամեն մեկի ծառայության համար պետությունը մատուցում ա»։ Լրագրողների դիտարկմանը՝ թե Հայկազ Բաղմանյանը ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատվել էր աշխատանքային թերացումների պատճառով, Սեյրան Սարոյանը նշեց.  «Անթերի մարդ չկա էս աշխարհում։ Աշխատող մարդը միշտ էլ թերություն ա ունենում, չաշխատող մարդը թերություն չունի։ Հայկազի ձեռն ինչ կար, որ կոռուպցիա աներ։ Զինվորի մարտական պատրաստվածության մեջ կոռուպցիան որտեղ է։ Նրա պաշտոնն ինչ էր, որ գողանար, զինվո՞ր պիտի գողանար։ Մեղադրողը ղալաթ ա անում, գլուխն էլ պատին ա տալի։ Թող գան իր դեմն ասեն։ Գողացավ, հա՜ բռնեց սպանեց, վամպիր ա Հայկազը»։