ԲԿՄԱ - «Արսենալ» խաղի տոմսերն արժեն 1000-30000 ռուբլի
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ փուլի ԲԿՄԱ - «Արսենալ» հանդիպման տոմսերը վաճառքի կհանվեն մարտի 21-ից: Այդ մասին հայտնում է մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը: Մարտի 21-25-ը տոմսեր կարող են ձեռք բերել միայն 2017/18 մրցաշրջանի աբոնեմենտների տերերը: Ազատ վաճառքը կմեկնարկի մարտի 26-ին, VEB Arena մարզադաշտի տոմսարկղերում եւ համացանցում: Ինչպես հայտնում է նույն աղբյուրը, տոմսերի նվազագույն արժեքը կազմում է 1000 ռուբլի: Ամենաթանկ տոմսերն արժեն 30 հազար ռուբլի: Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ փուլի ԲԿՄԱ - «Արսենալ» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 12-ին, իսկ մեկ շաբաթ առաջ թիմերը կհանդիպեն Լոնդոնում: Անգ Հիշեցնենք, որ անգլիական ակումբում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որն ընթացիկ մրցաշրջանում արդեն խաղացել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ, երբ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին հանդիպմանը: Մոսկվայում կայացած խաղն ավարտվել էր անգլիացիների վստահ հաղթանակով՝ 4:1, եւ գոլերից մեկը հեղինակել էր հենց մեր ֆուտբոլիստը: