Մոտ 20 հազար իրանցի կայցելի Հայաստան (տեսանյութ)
Վաղը մեր հարեւան երկրի՝ Իրանի ամանորյա տոներն են սկսվում։ Նովրուզի առիթով իրանցիները շրջագայում են, շատ են նաեւ Հայաստան եկողները, ասում է իրանագետ Տիգրան Դավուդյանը: «Միայն այս մեկ ամսվա ընթացքում 20.000 իրանցի է գալիս Հայաստան»: Նովրուզը, պարսկերենից թարգմանաբար նշանակում է նոր օր եւ համարվում է աշխարհի ամենահին տոներից մեկը: Ավանդույթի համաձայն, տոնից երկու շաբաթ առաջ ափսեներում ցորեն են ցանում, որի կանաչ ծիլերով զարդարում են տոնական սեղանը, որը պարսկերեն «խավտ սին» էկոչվում, քանի որ սեղանին պետք է անպայման լինի յոթ մթերք, որոնք սկսվում են «Ս» տառով։ Իրանցիները Նովրուզը նշում են տանը՝ հարազատների միջավայրում, հետո այցելություններ են կազմակերպում բարեկամների տներ։ Նովրուզը տեւում է երկու շաբաթ: Իրանցի կին գործարար Հալե Էդեմանդին մեկ տարուց ավել է ինչ Հայաստանում է ապրում, երեխաները սովորում են Հայաստանի բուհերից մեկում: «Հայաստանում բնությունը լավն է, նաեւ մշակույթներն են նման։ Մենք այստեղ մեզ հարազատ ենք զգում»։ Հալե Էդեմանդին գոհ է հայերից, ասում է՝ ջերմ են ու հյուրընկալ: Հարցին, թե ինչու՞ են իրանցիները նախընտրում իրենց հանգիստը կազմակերպել Հայաստանում, Հալե Էդեմանդին նշում է. «Հայաստանում ավելի էժան է, ի տարբերություն Ադրբեջանի կամ Թուրքիայի: Հայաստանն ավելի հետսքրքիր է միջին խավի համար, ովքեր ինքնաթիռի գումար չունեն, բայց կարող են սեփական մեքենայով գալ Հայաստան»։