Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ալեքսանդր Գրիշչուկի հետ
Շախմատի հավակնորդների մրցաշարի 5-րդ տուրում Լեւոն Արոնյանը հանդիպեց ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ եւ ոչ-ոքի խաղաց: Սպիտակներով հանդես եկող մեր շախմատիստը սկբնախաղում չնայած զիվոր կորցրեց, սակայն դիրքային առավելություն ստացավ, ապա որակ շահեց: Սակայն Լեւոն Արոնյանին չհաջողվեց զարգացնել հաջողությունը, քանի որ սեւերն անսխալ պաշտպանվեցին եւ կարողացան հավասարեցնել դիրքը: Երկարատեւ պայքարից հետո, 42-րդ քայլին, կողմերը հաշտություն կնքեցին: Լեւոն Արոնյանը վաստակեց 2,5 միավոր եւ նույն Ալեքսանդր Գրիշչուկի եւ չինացի Դին Լիժէնի հետ շարունակում է բաժանել 4-6-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, որը վաստակել է 3,5 միավոր: Վաղը նախատեսված 6-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կհանդիպի մրցաշարի հետնապահ, ամերիկացի Ուեսլի Սոյի հետ: