«Ողջունելի է, որ ապրիլյան պատերազմից հետո փորձում են հետեւություններ անել»
ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը ողջունում է Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչովի այն հայտարարությունը, թե այլևս նախկին ծավալով զենք չի մատակարարի Ադրբեջանին, ինչն արվել էր 2016 թվականի ապրիլյան պատերազմից առաջ։ «Ողջունելի է այն հանգամանքը, որ ապրիլյան պատերազմից փորձում են հետեւություններ անել»: Շավարշ Քոչարյանը լավ գիտի, որ 2013-2017 թթ Ռուսաստանն Ադրբեջանին ամենաշատ ծավալի զենք մատակարարած երկիրն է. «Տպավորությունն այն է, որ ինչ-որ հետևություններ արվել են»: Արդյո՞ք Արտաքին գործերի փոխնախարարը հավատում է ռուս գործընկերների հայտարարություններին. «Արտաքին քաղաքականությունում հավատալ-չհավատալ չկա, ես արձանագրում եմ, որ ողջունելի է այդպիսի հայտարարությունը»: Շավարշ Քոչարյանն անդրադարձավ նաեւ Ադրբեջանում զորավարժությունների անցկացմանը՝ նշելով, որ միշտ պետք է պատրաստ լինենք Ադրբեջանի կողմից ցանկացած սադրանքի»: