Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նորբերտո Բրիասկո. «Ես ինձ հայ եմ համարում»

Կարևոր լուրեր Սպորտ
sport-norberto

Արգենտինական «Ուրականի» հարձակվող Նորբերտո Բրիասկոն անակնկալի է եկել, որ իրեն հրավիրել են Հայաստանի հավաքական: «Ես մի փոքր զարմացա, երբ ինձ զանգահարեցին Հայաստանից: Ասացին, որ հետաքրքրված են իմ ծառայություններով եւ հարցրին, արդյոք կարող եմ մեկնել Հայաստան: Ես դրական պատասխան տվեցի եւ մենք վերջնական համաձայնության եկանք», - արգենտինական ռադիոներից  մեկին տված հարցազրույցում ասել է 22-ամյա հարձակվողը: Նորբերտո Բրիասկոն պարզաբանել է, թե որտեղից են գալիս հայկական արմատները. «Իմ մորս ծնողները ծնվել են Հայաստանում, ուստի ես ինձ հայ եմ համարում»: Նա նշել է, որ Հայաստան է մեկնելու առաջիկա շաբաթ օրը: «Երկու օր առաջ գործակալիս հայտնել եմ, որ պատրաստվում եմ մեկնել Հայաստան: Նա ասաց, որ խնդիր չի տեսնում եւ դա լավ հնարավորություն է առաջընթացի համար: Ինքնին շատ հետաքրքիր կլինի խաղալ ուժեղ մրցակիցների եւ ֆուտբոլիստների դեմ: Ես կձգտեմ անել ամեն ինչ, այդ լավ  շանսից օգտվելու համար», - եզրակացրել է Նորբերտո Բրիասկոն: