Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. Լեւոն Արոնյան – Վլադիմիր Կրամնիկ. hանդիպում առաջատարի հետ (տեսանյութ)

Սպորտ
sport-aronyan-kramnik

Բեռլինում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում այսօր տեղի կունենա 3-րդ տուրը: Մեր շախմատիստ Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով կհանդիպի աշխարհի նախկին չեմպիոն, Ռուսաստանը ներկայացնող գրոսմայստեր Վլադիմիր Կրամնիկի հետ: Երկու տուրից հետո մրցաշարային աղյուսակը 1,5-ական միավորով գլխավորում են Ֆաբիանո Կարուանան, Շահրիյար Մամեդյարովը եւ Վլադիմիր Կրամնիկը: Լեւոն Արոնյանն առայժմ մեկ միավոր ունի եւ կիսում է 4-6-րդ հորիզոնականները: Լեւոն Արոնյան - Վլադիմիր Կրամնիկ պարտիան կմեկնարկի ժամը 18:00-ին: Շախմատասերներն այն կարող են ուղիղ եթերով հետեւել նաեւ մեր կայքէջում՝ ստորեւ: