«Արսենալի» նախկին ավագը պաշտպանել է Արսեն Վենգերին
Լոնդոնի «Արսենալի» նախկին ավագ Պատրիկ Վիեյրան համաձայն չէ «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հասցեին արվող անձնական քննադատություններին: Անգլիական լրատվամիջոցները վերջերս ֆրանսիացի մասնագետին հաճախ են հիշեցնում իր տարիքը եւ կարծում են, որ եկել է ակումբից նրա հեռանալու պահը: Հասկանալի է, որ շատերն են ցանկանում գլխավորել «Արսենալը», այդ թվում նաև ես։ Սակայն հիմա չեմ կարող խոսել այդ մասին, որպեսզի չվիրավորեմ Արսենին, որին շատ եմ սիրում եւ հարգում: Ես գիտեմ, որ նա մեծապես տառապում է ընթացիկ արդյունքների պատճառով: Հաշվի առնելով այն, թե նա ինչ է արել ակումբի համար, ինչ արդյունքների հասել, Վենգերն արժանի է ինքնուրույն որոշում կայացնելու: Նա ինքը պետք է որոշի, երբ անցնել թոշակի: Ինձ համար դժվար է ընդունել Արսենի հասցեին արվող քննադատությունները: Ես շատ լավ գիտեմ, թե նա ինչպես է հրաժարվել գերակումբների առաջարկներից՝ հանուն «Արսենալի»: Վենգերը բոլորին մերժել է, բայց մարդիկ մոռացել են դրա մասին», - հայտարարել է Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը: Նշենք, որ «Արսենալի» երկրպագուների մեծ մասը պահանջում են Արսեն Վենգերի հրաժարականը, որը թիմը գլխավորում է 1996 թվականից: Պատճառն այն է, որ «Արսենալը» այժմ Անգլիայի առաջնությունում զբաղեցնում է 6-րդ տեղը եւ արդեն 12 միավորով հետ է մնում չեմպիոնների լիգայի ուղեգիր տվող 4-րդ հորիզոնականից: