Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սամբիստները որոշեցին 2018 թվականի չեմպիոններին

Սպորտ
sport-sambo-12.03.

Երեւանում կայացել է սամբոյի Հայաստանի մեծահասակների առաջնությունը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մրցումենրին մասնակցել են շուրջ 70 մարզիկներ Երեւանից, Արարատի, Կոտայքի, Տավուշի, Շիրակի, Լոռու մարզերից եւ Արցախի Հանրապետությունից: Ըստ քաշային կարգերի Հայաստանի չեմպիոններ են դարձել Տիգրան Կիրակոսյանը (52 կգ, Վանաձոր), Մաքսիմ Մանուկյանը (57 կգ, Գյումրի), Գոռ Մալյանը (62 կգ, Գյումրի), Ռաֆիկ Մանուկյանը (68 կգ, Սպիտակ), Արսեն Ղազարյանը (74 կգ, Վանաձոր), Դավիթ Գրիգորյանը (82 կգ, Արցախ), Գրիգոր Սահակյանը (90 կգ, Գյումրի), Գոռ Գյունաշյանը (100 կգ, Երեւան) և Արթուր Բունիաթյանը (+100 կգ, Սպիտակ):