Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրապետության ճանապարհները՝ ժամը 10:00-ի դրությամբ

Պաշտոնական
roads-2

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 12-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Մարտի 12-14-ը, 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 15-ի գիշերը, 16-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։  Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար: