Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թրամփը համաձայնել է հանդիպել Կիմ Չեն Ինին

Քաղաքականություն
4A06B66C00000578-5480127-image-a-11_1520578774096

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ընդունել է դիկտատոր Կիմ Չենի հանդիպման մասին  հրավերը, որը տեղի կունենա մինչև մայիս, հայտնել է  Հարավային Կորեայի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Չոն Իյ Յոնը: Հանդիպման վայրը դեռևս անհայտ է, սակայն այդ մասին քննարկումները ընթացքի մեջ են: Այս մասին տեղեկանում ենք The Daily Mail-ից «Նա կընդունի Կիմ Չեն Ընի հետ հանդիպելու հրավերն այն վայրում և այն ժամանակ, որոնք հետագայում կորոշվեն: Մենք անհամբերությամբ սպասում ենք Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային ծրագրերից հրաժարվելուն: Միևնույն ժամանակ, պետք է պահպանվեն բոլոր պատժամիջոցները և առավելագույն ճնշումը»,- Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը։ Հարավային Կորեայի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Չոն Իյ Յոնի համաձայն, որը փոխանցել էր հանդիպման հրավերը Թրամփին Փհենչհան իր պատվիրակության այցից հետո, հանդիպումը տեղի կունենա մինչև մայիս: