Բացել լրահոսը Փակել լրահոսը
347739124262465
A A
Տնտեսություն

Հայաստանում ուժեղացված սահմանային վերահսկողություն է ՌԴ֊ում բռնկումների ֆոնին

  Ղազախստանը եւ Բելառուսը սահմանափակումներ են մտցրել ՌԴ-ից կենդանական ծագման ապրանքների ներմուծման վրա: Որոշումն ընդունվել է կենդանիների հիվանդության բռնկումների ֆոնին:

 Հայաստանում այս պահին իրականացվում է սահմանային ուժեղացված հսկողություն։ Ինչպես «Ա1+»-ին հայտնեց ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը, սահմանային ուժեղացված վերահսկողության  ժամանակ  կենդանիներից իրականացվում է արյան նմուշառում և կատարվում լաբորատոր փորձաքննություն անդրսահմանային հիվանդությունների նկատմամբ․ «Լաբորատոր բացասական պատասխան ստանալու դեպքում միայն թույլատրվում է բեռի մուտքը Հայաստանի Հանրապետություն։ Դրական արդյունքի դեպքում մուտքն արգելվում է»,- ասաց Անուշ Հարությունյանը։

Մինչ այս պահը լաբորատոր փորձաքննությամբ անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել: