Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր դոպինգ սկանդալներ համաշխարհային սպորտում

Սպորտ
sport-doping-1

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բրիտանացի հեծանվորդ Բրեդլի Վիգինսը, մտածված դիմել է երկրի հակադոպինգային գործակալությանը եւ արգելված դեղամիջոցներ է օգտագործել: Ինչպես տեղեկացնում է «Ռոյթերս» գործակալությունը, օլիմպիական խաղերի հնգակի չեմպիոնը հիվանդությունները բուժելու պատրվակի տակ ագելված դեղամիջոցներ է օգտագործել, որոնք իրականում ծառայել են արդյունքները բարելավելու համար: Մասնավորապես՝ 2012թ Տուր դե Ֆրանս հեծանվավազքի մեկնարկից առաջ նա հատուկ թույլտվությամբ կորտիկոստերոիդներ է օգտագործել, որոնք արգելված դեղամիջոցներ են: Արդյունքում՝ նա հաղթել է այդ հեծանվավազքում: Բրեդլի Վիգինսն ելույթներն ավարտել է 2016 թվականին, երբ 5-րդ ոսկե մեդալն է նվաճել Ռիոյի օլիմպիական խաղերում: Դրա համար նա արժանացել է Սըր ազնվական կոչման: Դոպինգ օգտագործելու մեջ կասկածվում է նաեւ 2016թ մեկ այլ օլիմպիական չեմպիոն՝ Բահրեյնը ներկայացնող վազորդուհի Ռութ Ջենեբը: 21-ամյա մարզուհու դոպինգ ստուգումը դրական արդյունք է տվել: Միջազգային օլիմպիական կոմիտեն դեռեւս չի հաստատել այդ փաստը: