Հեղափոխականի որդին (տեսանյութ)
Ազատության հրապարակը մեր պայքարի օջախն է,-ասում է Ազգային Միացյալ նախաձեռնության առաջնորդ Շահեն Հարությունյանը։ Հիշում է, որ 14 տարեկան էր , երբ առաջին անգամ՝ հոր Շանթ Հարությունյանի հետ դուրս եկավ պայքարի: «Հայրս մեր հեղափոխությունը կոչել էր արժեքների հեղափոխություն: ինչպիսի արժեքներ և իդեալներ ունի հասարակությունը, այդպիսի իդեալներով եւ արժեքներով էլ ձևավորվում է և գործունեություն է ծավալում իշխանությունը»,- ասում է նա։ Նա սովորում եմ Երևանի Պետական համալսարանում, պատմության բաժնում. «Յուրաքանչյուր մարդ պարտավոր է իմանալ իր երկրի սեփական երկրի, հայրենիքի պատմությունը»։ «Մենք նորմալ պետություն կունենանք այն ժամանակ, երբ մարդիկ հստակ իմանան իրենց պարտավորությունները, հստակ իմանան իրենց իրավունքները, ի վերջո հասկանան, որ իրենց իրավունքների համար պարտավոր են պայքարել»,- ընդգծում է նա: Մանրամասները՝ տեսանյութում