Քահանայի աղջիկը (տեսանյութ)
«Հայկական հոգեւոր ու աշխարհիկ երաժշտությունը շատ կապված են իրար հետ, ինչ նյուանսներ, որ կան ժողովրդական երաժշտության մեջ, նույնը գրեթե օգտագործված է հոգեւոր երաժշտության մեջ։ Երկուսն էլ հավասարաչափ բարդ կառուցվածք ունեն։ Իմ կարծիքով, լավ կարող է երգել այս երգերը միայն հայ մարդը»,- ասում է 21-ամյա Մերի Քարտաշյանը։ Նա սովորում է Հայկական պետական մանկավարժական համալսարանի «Գեղարվեստական կրթություն» ֆակուլտետում՝ «Երաժշտական կրթություն» բաժնում։ Արդեն չորս տարի է նրանց ընտանիքը ապրում է սահմանամերձ Մովսես գյուղում։ Նրա հայրը՝ Տեր Աբել քահանա Քարտաշյանը, տեղի եկեղեցու քահանան է։ ՝ «Քահանայի աղջիկ լինելը նրանով է դժվար, որ ընդհանրապես հասարակության մեջ մարդիկ կարծում են, ու ,իրոք, այդպես է, որ քահանայի ընտանիքը պետք է օրինակ լինի մյուսների համար։ Ճիշտն ասած, չգիտեմ, ինչքանով եմ արժան լինել քահանայի դուստր, բայց ամեն դեպքում փորձում եմ՝ ինչ իմ մեջ կա,այն ինչ իմ ներսում է, փոխանցել»,- ասում Մերին։ Մանրամասները՝ տեսանյութում