Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թախտի տակից Քաջ Նազարի նման հոխորտում ենք միայն. Ն. Զոհրաբյանը՝ Սումգայիթի հայտարարության վերաբերյալ (տեսանյութ)

Քաղաքականություն
aj-1

ԱԺ-ն այսօր քննարկեց Սումգայիթյան ջարդերի դատապարտման մասին հայտարարությունը։ Հայտարարությանը միացել են ԱԺ բոլոր խմբակցությունները։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը կոչ արեց այսօր այն դնել քվեարկության, որպեսզի այն ժամանակավրեպ չդառնա` Սումգայիթյան ջարդերը հենց այսօրն են տեղի ունեցել։ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում հայտարարեց, որ միայն մի դեպքում մենք կկարողանանք հիբրիդային այս պատերազմում հաղթանակի ունենալ` եթե վերանայենք մեր արտաքին քաղաքականությունն ու ճիշտ գործելաոճ որդեգրենք միջազգային կառույցների հետ. «Թե չէ կազմակերպում ենք լսումներ ու խոսում, քննադատում Ադրբեջանին ու Ալիեւին, թախտի տակից Քաջ Նազարի նման հոխորտանքներ անում։ Ես չեմ թերագնահատում այս հայտարարությունը, այլ ընդամենը կարծում եմ, որ Սփյուռք-ՀՀ օղակները պետք է ճիշտ օգտագործել»: