Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նպատակ կա ինձ ներքաշել գործի մեջ. Սյուզան Սիմոնյան (տեսանյութ)

Քաղաքականություն
syuzan

Նախքան դատարանում  Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի գործով վկայություն տալը, Հիմնադիր Խորհրդարանի մամուլի պատասխանատու Սյուզան Սիմոնյանը որոշել է առաջինը լրատվամիջոցներին հայտնել եղելությունը:  Վերջին մեկ տարվա ընթացքում նա սոցիալական ցանցերով ստանում է բազմաթիվ նամակներ, որտեղ անծանոթ մարդիկ առաջարկում են  զենք վերցնել, պարզապես  սպասում են  հրահանգի: «Ինձ համար շատ զարմանալի էր, ես անմիջապես զգում էի, որ նրանք ներդրված են: Որոշներին կոպտել եմ , ասել, որ լավ չեք կատարում ձեր հանձնարարությունը եւ արգելափակել եմ:  Զգում եմ, որ նպատակ կար ինձ ներքաշել գործի մեջ»: Սյուզան Սիմոնյանիը պատմում է, որ  2016-ի  դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած երթի ժամանակ իրեն մի երիտասարդ է մոտեցել, խնդրել հեռախոսահամարը: Երիտասարդը ներկայացել է, որպես դիպուկահար՝ Սմբատ անունով, ով ունի 300 հոգանոց զորք ու պատրաստ է ցանկացած գործողության, միայն թե հրահանգ լինի: Սյուզան Սիմոնյանը նշում է, որ եթե մինչ այդ սոցիալական ցանցերով էր ստանում նման բովանդակությամբ նամակներ, ապա արդեն բացահայտ առաջարկ է ստանում: Սյուզան Սիմոնյանը հետագայում ճանաչել է երիտասարդին՝ Սմբատ Գալոյանին, նույն այն անձնավորությանը, ով Սեֆիլյանի եւ մյուսների գործով մեղադրյալներից է: «Սմբատ Գալոյանը գործուղված գործակալ է: Նրա ցուցմունքներն իրականության հետ որեւէ աղերս ունենալ չեն կարող:  Դատարանը այդպես էլ հրաժարվեց նրան հրավիրել դատական նիստի եւ մեզ հնարավորություն տալ այդ անձին հարցեր ուղղել», ասում է  Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը: Ըստ փաստաբանի, իր պաշտպանյալ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հաշվեհարդար եւ հալածանք: